https://arm.sputniknews.ru/20260308/erevan–baqu-gnacqy-kam-inchpes-jughajic-ekats-evgenjan-kjanqy-kapec-meghrii-erkatughu-het-99601712.html
Երևան – Բաքու գնացքը, կամ ինչպես Ջուղայից եկած Եվգենյան կյանքը կապեց Մեղրիի երկաթուղու հետ
Երևան – Բաքու գնացքը, կամ ինչպես Ջուղայից եկած Եվգենյան կյանքը կապեց Մեղրիի երկաթուղու հետ
Sputnik Արմենիա
Եվգենյա Հովսեփյանը Հայաստանում այն եզակի կանանցից է, որի կյանքը սերտորեն կապված է երկաթուղու հետ: 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T09:55+0400
2026-03-08T09:55+0400
2026-03-08T09:55+0400
մեղրի
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
կին
գնացք
երևան
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99567993_0:0:1907:1072_1920x0_80_0_0_d5a0889a0f6135f5cd94fa36913fae9c.jpg.webp
Հայաստանի հարավում երկաթուղին ժամանակին կապում էր Երևանը, Բաքուն, Նախիջևանը և Իրանը՝ ապահովելով բեռների և ուղևորների երթևեկությունը: Այսօր այդ երկաթուղին ավերված է, սակայն դեռ կան մարդիկ, որոնք հիշում են այդ ժամանակները։ Sputnik Արմենիան ներկայացնում է «Մեղրի» երկաթուղային կայարանի նախկին աշխատակցուհի Եվգենյա Հովսեփյանի պատմությունը։Եվգենյա Հովսեփյանը Հայաստանում այն եզակի կանանցից է, որի կյանքը սերտորեն կապված է երկաթուղու հետ: Նա ծնվել է 1948 թվականին Հին Ջուղայում։ 1969 թվականին աշխատանքի է անցել Մեղրու շրջանում, իսկ երկու տարի անց՝ 1971-ին, տեղավորվել է երկաթուղային կայարանում։ Այն ժամանակ նա 23 տարեկան էր։«Մեր ամբողջ ընտանիքը կապված էր երկաթուղու հետ։ Սկեսրայրս՝ Գեորգի Միխայլովիչ Հայրապետովը, արմատներով արցախցի էր, ծնվել էր Բաքվում և աշխատել երկաթուղում։ Նա սկզբում երթակարգավար էր Մինջևանում, իսկ 1956 թվականից ղեկավարում էր Մեղրու կայարանը։ Սկեսուրս գանձապահ էր աշխատում», – պատմում է Հովսեփյանը։Եվգենյան անմիջապես աշխատանքի է անցել կայարանում՝ նախ որպես դրամարկղի աշխատող, ապա բուժկետի բուժքույր։ Ասում է՝ Մեղրու երկաթուղին հարուստ պատմություն ունի։ Դեռևս Ռուսական կայսրության ժամանակ այս տարածաշրջանը Թբիլիսիին և Երևանին կապող գիծ էր կառուցվել։ 1906 թվականին հայտնվել է Երևան-Ջուղա երկաթուղին, որն այնուհետև միանում էր իրանական Թավրիզին։Մեղրու գծի շինարարությունը սկսվել է 1930-ական թվականներին։ Դրա համար, ինչպես նաև մայրուղու վրա աշխատանքներ իրականացնելու համար տարածաշրջան են ժամանել տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, հրեաներ, ռուսներ, ուկրաինացիներ։ 1940-ականներին ճանապարհն արդեն ակտիվորեն գործում էր։ Այն մեծ դեր է խաղացել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։«Մայրուղին արդեն աշխատում էր, և պատերազմի ժամանակ շատ լավ էր գործում», – պատմում է մեր զրուցակիցը: 1960-ականներին տեղի ունեցան երկաթուղու կառավարման փոփոխություններ։ Գծերի մի մասը, այդ թվում՝ Նորաշենից Բաքու ընկած հատվածը, փոխանցվեց ադրբեջանական երկաթուղուն։Եվգենյա Հովսեփյանը հիշում է, որ խորհրդային տարիներին երկաթուղին տարածաշրջանի տնտեսական կյանքի կարևորագույն մասն էր: Կայարանով անցնում էին ուղևորատար և բեռնատար գնացքներ։ Այդ ճյուղով երթևեկում էին Երևան-Բաքու, Երևան-Կապան գնացքները, ինչպես նաև դեպի Իրան ուղևորվող գնացքները։Մեղրիում այն ժամանակ աշխատում էին խոշոր ձեռնարկություններ՝ գինու և պահածոների գործարաններ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, խճաքարի գործարանը։ Այստեղից երկաթուղով արտադրանքն ուղարկվում էր ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ։Նա հիշում է նաև կայարանի բազմազգ կոլեկտիվը։ Կինը կայարանում աշխատել է մինչև 1993 թվականը։ Այդ ժամանակ գիծը դեռ գործում էր, բայց ուղևորատար գնացքներն այլևս չէին աշխատում։ Նրա խոսքով՝ վերջին ուղևորատար գնացքը Նախիջևան է մեկնել 1991 թվականին։Այսօր երկաթուղին ավերված է, սակայն Եվգենյա Սարգիսովնայի կյանքն անքակտելիորեն կապված է «Մեղրի» կայարանի հետ։
մեղրի
երևան
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99567993_108:0:1537:1072_1920x0_80_0_0_0e1bba71aec40fb9861b0cb1aa383ad0.jpg.webp
մեղրի, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), կին, գնացք, երևան, բաքու
մեղրի, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), կին, գնացք, երևան, բաքու
Եվգենյա Հովսեփյանը Հայաստանում այն եզակի կանանցից է, որի կյանքը սերտորեն կապված է երկաթուղու հետ:
Եվգենյա Հովսեփյանը Հայաստանում այն եզակի կանանցից է, որի կյանքը սերտորեն կապված է երկաթուղու հետ: Նա ծնվել է 1948 թվականին Հին Ջուղայում։ 1969 թվականին աշխատանքի է անցել Մեղրու շրջանում, իսկ երկու տարի անց՝ 1971-ին, տեղավորվել է երկաթուղային կայարանում։ Այն ժամանակ նա 23 տարեկան էր։
«Մեր ամբողջ ընտանիքը կապված էր երկաթուղու հետ։ Սկեսրայրս՝ Գեորգի Միխայլովիչ Հայրապետովը, արմատներով արցախցի էր, ծնվել էր Բաքվում և աշխատել երկաթուղում։ Նա սկզբում երթակարգավար էր Մինջևանում, իսկ 1956 թվականից ղեկավարում էր Մեղրու կայարանը։ Սկեսուրս գանձապահ էր աշխատում», – պատմում է Հովսեփյանը։
Եվգենյան անմիջապես աշխատանքի է անցել կայարանում՝ նախ որպես դրամարկղի աշխատող, ապա բուժկետի բուժքույր։ Ասում է՝ Մեղրու երկաթուղին հարուստ պատմություն ունի։ Դեռևս Ռուսական կայսրության ժամանակ այս տարածաշրջանը Թբիլիսիին և Երևանին կապող գիծ էր կառուցվել։ 1906 թվականին հայտնվել է Երևան-Ջուղա երկաթուղին, որն այնուհետև միանում էր իրանական Թավրիզին։
Մեղրու գծի շինարարությունը սկսվել է 1930-ական թվականներին։ Դրա համար, ինչպես նաև մայրուղու վրա աշխատանքներ իրականացնելու համար տարածաշրջան են ժամանել տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, հրեաներ, ռուսներ, ուկրաինացիներ։ 1940-ականներին ճանապարհն արդեն ակտիվորեն գործում էր։ Այն մեծ դեր է խաղացել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
«Մայրուղին արդեն աշխատում էր, և պատերազմի ժամանակ շատ լավ էր գործում», – պատմում է մեր զրուցակիցը: 1960-ականներին տեղի ունեցան երկաթուղու կառավարման փոփոխություններ։ Գծերի մի մասը, այդ թվում՝ Նորաշենից Բաքու ընկած հատվածը, փոխանցվեց ադրբեջանական երկաթուղուն։
Եվգենյա Հովսեփյանը հիշում է, որ խորհրդային տարիներին երկաթուղին տարածաշրջանի տնտեսական կյանքի կարևորագույն մասն էր: Կայարանով անցնում էին ուղևորատար և բեռնատար գնացքներ։ Այդ ճյուղով երթևեկում էին Երևան-Բաքու, Երևան-Կապան գնացքները, ինչպես նաև դեպի Իրան ուղևորվող գնացքները։
Մեղրիում այն ժամանակ աշխատում էին խոշոր ձեռնարկություններ՝ գինու և պահածոների գործարաններ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, խճաքարի գործարանը։ Այստեղից երկաթուղով արտադրանքն ուղարկվում էր ԽՍՀՄ տարբեր հանրապետություններ։
«Մեղրիից գնում էին վառելիք, մթերք, տարբեր բեռներ։ Երկաթուղին շատ կարևոր էր տարածաշրջանի կյանքի համար», – նշում է Եվգենյա Սարգիսովնան։
Նա հիշում է նաև կայարանի բազմազգ կոլեկտիվը։ Կինը կայարանում աշխատել է մինչև 1993 թվականը։ Այդ ժամանակ գիծը դեռ գործում էր, բայց ուղևորատար գնացքներն այլևս չէին աշխատում։ Նրա խոսքով՝ վերջին ուղևորատար գնացքը Նախիջևան է մեկնել 1991 թվականին։
Այսօր երկաթուղին ավերված է, սակայն Եվգենյա Սարգիսովնայի կյանքն անքակտելիորեն կապված է «Մեղրի» կայարանի հետ։
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքի մոտ գտնվող արձանը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքի մոտ գտնվող արձանը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը
«Մեղրի» երկաթուղային կայարանի լքված շենքը