Ի՞նչ շշնջաց պեմզաշենցին Փաշինյանի ականջին

Շիրակի մարզում իր թիմակիցների հետ շրջայց կատարած Նիկոլ Փաշինյանը կանգառ ունեցավ Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում։ «Մենք ձեզ հետ ենք, Փաշինյան ջան»,- ասացին գյուղացիները` բարձրաձայնելով ոռոգման ջրի հարցը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց նախընտրական ծրագրում խաղաղությունից հետո երկրորդ կարևոր տեղը զբաղեցնում է ջրի խնդիրը, պետք չէ հիշեցնել, քանի որ դա իրենց ուշադրության կենտրոնում է։

Երբ նա հեռանում էր, տարեց մի տղամարդ մոտեցավ` ասելով. «Ձեր ականջին ուզում եմ մի բան ասել»։ Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ իր վրա միկրոֆոն կա։ «Ավելի լավ»,-ասաց տղամարդը` շշնջալով` «էդ կեղտոտներին ե՞րբ պիտի վերացնենք»։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանին շատ դուր եկավ նրա ասածը, լայն ժպտաց` պատասխանելով. «Օրենքի երկիր է, միայն օրենքով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment