«Չնչին գումար կտա՞ս»․․․ «Չկա մոտս, չեմ կարող»․ Փաշինյանը Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցում մերժեց իրենից գումար խնդրող կնոջը

Գյումրի այցելած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր մտան «Սուրբ Յոթվերք» եկեղեցի, որտեղ այդ պահին ժամերգություն էր։

Նրան  եկեղեցում մոտեցավ մի կին ու ականջին շշնջաց․ «Եկեք էն կողմ, բան եմ ասելու»։

«Էստեղ ասա»,- ասաց վարչապետը։

«Խնդրում եմ` չնչին գումար տաք»,-խնդրեց կինը։ Վարչապետը, սակայն, մերժեց․ «Չէ, հիմա գումար չկա մոտս, չեմ կարող»։

Մի քանի րոպե մնալով եկեղեցում՝ նրանք շարժվեցին դեպի իրենց գրասենյակ, որը եկեղեցուն հարակից է․ ապակեպատ այդ շենքում բանկ էր գործում։

Փաշինյանը, տեսնելով պայմանները, զարմացավ, չկարողացավ թաքցնել հիացմունքը․ «Մալադեց, սա մե՞րն է, էն հին գրասենյակը չկա՞, հանձնե՞լ ենք»։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պարզաբանեց, որ սա լինելու է ՔՊ-ի Շիրակի մարզի նախընտրական կենտրոնական շտաբը։ Փաշինյանը շրջում էր սենյակներով ու հիանում՝ ասելով․ «Լավն  է, շնորհավոր, մարզպետի ասածը պիտի տեղում արվի»։

Բարձրանալով երկրորդ հարկ՝ ասաց․ «Չբռնենք կենտրոնական շտաբը ստեղ տեղափոխենք»։

Դուրս գալով գրասենյակից՝ թիմակիցների հետ կանգնեց Գյումրու քաղաքապետարանի ֆոնին ու սրտիկ արեց Գյումրիին և գյումրեցիներին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment