Սյունիքի մարզում, Վայքի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է․ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է։

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Գորայք կոչվող հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզում, Վայքի և Գավառի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a comment