ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և էներգետիկ համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ


Ռուսաստանի Զինված ուժերը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և ռազմական օդանավակայաններին։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:


«Հարվածները հասել են թիրախներին։ Բոլոր նշանակված օբյեկտները խոցված են»,- նշել են գերատեսչությունից։


Ուկրաինական լրատվամիջոցներն այսօր առավոտյան հաղորդել են Օդեսայում և Կիևում տեղի ունեցած հզոր պայթյունների մասին: Տեղեկություններ կան նաև Խարկովի և Չեռնիգովի շրջաններին հարվածների մասին:

Դիտումների քանակ22

Leave a comment