Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան. Գլխավոր դատախազություն

Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ալավերդի համայնքի և ֆիզիկական 4 անձանց՝ 2014 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 3-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ալավերդի համայնքի ու ֆիզիկական 4 անձանց միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնության արդյունքում Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցի 5-րդ շենքի 77.87 քմ մակերեսով բնակարանը:

Leave a comment