Ի՞նչ ակնկալել մարտից. Սուրենյանը` Սև ծովից եկող ակտիվ ցիկլոնի և «ուշացող» գարնան մասին

https://arm.sputniknews.ru/20260307/inch-aknkalel-martic-surenjany-sev-tsvovic-ekvogh-aktiv-ciklvoni-ev-ushacvogh-garnan-masin-99566727.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98796649_0:0:1501:1125_1920x0_80_0_0_34d86963be0bafd620c642ad0e1148f9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, գարուն, գագիկ սուրենյան, օդի ջերմաստիճան, ցիկլոն

եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, գարուն, գագիկ սուրենյան, օդի ջերմաստիճան, ցիկլոն

Բաժանորդագրվել

Գագիկ Սուրենյանի խոսքով` մարտի 10–ից 13–ն ընկած ժամանակահատվածում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Սակայն առաջիկա տասը օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում պետք չէ ակնկալել։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի –Sputnik. Մարտի 7–ին և 8–ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` մարտին կանխատեսվել էր, որ օդի ջերմաստիճանը ամսական կլիմայական նորմայից ցածր կլինի 1– 2 աստիճանով։

«Ներկա պահին օդի ջերմաստիճանը բավականին ցածր է։ Մենք փետրվարին ունեինք ավելի բարձր ջերմային ֆոն, քան հիմա։ Ներթափանցած ցիկլոնի արդյունքում մարտի 7–ից 8–ը շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն կտեղա, հովտային գոտիներում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,–ասաց Սուրենյանը։

Ըստ կանխատեսումների` ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում մարտի 7ից 8–ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 2–ից 5 աստիճանով։ Մարտի 9–ին տեղումներն աստիճանաբար կդադարեն և աստիճանաբար կդիտվի եղանակի պարզեցում։

«Եղանակի պարզեցման արդյունքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4–ից 6 աստիճանով, բայց ցերեկային ժամերին արեգակի առկայության պայմանավորված կունենանք ջերմաստիճանի որոշակի բարձրացում` մոտ 2–ից 4 աստիճան»,–ասաց նա։

Սուրենյանի խոսքով` մարտի 10–ից 13–ն ընկած ժամանակահատվածում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակը։ Սակայն առաջիկա տասը օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում պետք չէ ակնկալել։

Ռոսկոսմոսը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Մոսկվային մոտեցող ցիկլոնը

Հարցին, թե կարելի՞ է գոնե ակնկալել, որ մարտի 2-րդ կեսին գարնան շունչը կզգազվի, Սուրենյանը նշեց, որ ըստ կանխատեսումների` այս պահին հորիզոնում տաք օդային հոսանքների բուռն ներթափանցում չի երևում։ Այս պահին, իհարկե, հնարավոր չէ հստակ ասել` ջերմաստիճանը լուրջ կբարձրանա, թե ոչ, սակայն ըստ կանխատեսումների` մարտի երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի լուրջ բարձրացում չի դիտվի։

Սուրենյանը հիշեցրեց, որ նախորդ տարի այս օրերին ջերմաստիճանը շատ ավելի բարձր է եղել, իսկ տեղումները` քիչ։

Leave a comment