Ժողովուրդը քվե է տվել, որպեսզի վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն․ «ՉԻ»

«2021 թվականին մենք արդարացրել ենք ժողովրդի տված քվեն», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«ՉԻ»․ Գնահատեցի՞ք ցինիզմի աստիճանը։ 2021-ին ժողովուրդը սրանց քվե է տվել, որպեսզի սրանք վերադարձնեն Հադրութն ու Շուշին, դրա փոխարեն սրանք ոչնչացրել են ողջ Արցախն ու հիմա հայտարարում են, թե արդարացրել են ժողովրդի տված քվեն։

Պատկերացրեք՝ բժիշկը սեփական բթամտության պատճառով մահվան դուռն է հասցնում հիվանդին, հետո նրա հարազատներին խնդրում է ևս մեկ անգամ վստահել իրեն՝ խոստանալով ուղղել սխալը և բուժել հիվանդին, իսկ ավելի ուշ դուրս է գալիս վիրահատարանից ու ինքնագոհ հայտարարում՝ «ես արդարացրեցի ձեր վստահությունը, հիվանդը մեռավ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment