Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում Հայաստանի դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ


Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:


Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել Qatar Airways-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։


Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։


Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։


Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները:


Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։


Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը։



 

Դիտումների քանակ1

Leave a comment