Միայն Սյունիքի շնորհիվ է, որ հիմա Իրանը վերջնական кольцо-ի մեջ չի. իրավիճակը մեզ համար վտանգավոր է

Իրանի հետ պատերազմը Հայաստանի համար հատկապես վտանգավոր է այն համատեքստում, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհն անցնում է այդ երկրով, որն էլ փաստացիորեն կտրվել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։

Ըստ մեր բանախոսի, այն հանգամանքը, որ Բաքուն կորցրել է կապը Նախիջևանի հետ, ուղիղ վտանգի տակ է դնում Սյունիքը, քանի որ այնտեղ և Անկարայում կարող է որոշեն, որ իրենց հիմա է «միջանցք» անհրաժեշտ։

«Իսկ ընդհանրապես, այս ամենի ավարտից հետո, եթե Իրանը չընկնի, ապա այդ երկրում պետք է տեղադրեն Գարեգին Նժդեհի արձանը, ում շնորհիվ Սյունիքը մնացել է հայկական, իսկ Իրանն էլ դեպի արտաքին աշխարհ կապից չի կտրվել», – հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment