ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Իրանի հետ պատերազմը Հայաստանի համար հատկապես վտանգավոր է այն համատեքստում, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհն անցնում է այդ երկրով, որն էլ փաստացիորեն կտրվել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։
Ըստ մեր բանախոսի, այն հանգամանքը, որ Բաքուն կորցրել է կապը Նախիջևանի հետ, ուղիղ վտանգի տակ է դնում Սյունիքը, քանի որ այնտեղ և Անկարայում կարող է որոշեն, որ իրենց հիմա է «միջանցք» անհրաժեշտ։
«Իսկ ընդհանրապես, այս ամենի ավարտից հետո, եթե Իրանը չընկնի, ապա այդ երկրում պետք է տեղադրեն Գարեգին Նժդեհի արձանը, ում շնորհիվ Սյունիքը մնացել է հայկական, իսկ Իրանն էլ դեպի արտաքին աշխարհ կապից չի կտրվել», – հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ