Ադրբեջանը հաստատել է բնակչությանը միջուկային սպառնալիքի մասին զգուշացնելու կարգը

Քաղաքականություն

06.03.2026 | 22:33

Ադրբեջանը հաստատել է «Միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի կիրառման հնարավոր սպառնալիքի հետ կապված կանխարգելիչ անվտանգության միջոցառումների վերաբերյալ հանրությանը կրթելու և տեղեկացնելու կարգը»։ Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է ընդունել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Այս կանոնները սահմանում են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն պետական ​​մարմինների (հաստատությունների), տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից՝ անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական ձևից, բնակչությանը կրթելու և տեղեկացնելու միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման հնարավոր սպառնալիքի հետ կապված իրականացվող կանխարգելիչ և անվտանգության միջոցառումների մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment