Հորմուզի նեղուցում նավագնացության խնդիրը լուծված է, հայտարարել է Դոնալդ Թրամփը CNN-ին տված հարցազրույցում։
«Դա արդեն որոշված է։ Մենք ոչնչացրինք նրանց (Իրանի – խմբ.) նավատորմը», – նրա խոսքերն է մեջբերել հեռուստաալիքի լրագրողը։
Հորմուզի նեղուցը Պարսից ծոցից դեպի Հնդկական օվկիանոս տանող միակ ծովային ճանապարհն է։
Մարտի 4-ին ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի փոխհրամանատարը հայտարարեց, որ Իրանը արգելք է դրել Հորմուզի նեղուցով երթևեկության վրա, և որ «ոչ մի կաթիլ նավթ չի դուրս գա այս տարածաշրջանից»։