Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 մլն 580 հազար դրամ է).
- 1 շարժական գույք.
- 48 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 42,8 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Օսիպյանի նկատմամբ։
The post Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից 3 անշարժ գույք և տասնյակ միլիոններ բռնագանձել appeared first on CIVILNET.