Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում անվտանգության հաստատումը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։

Իսլամական Հանրապետությունը պատասխան գործողություններ է ձեռնարկել՝ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով տարածաշրջանի ուղղությամբ և հարվածելով Բահրեյնին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին և այլ երկրների, որտեղ ամերիկյան բազաներ և օբյեկտներ կան տեղակայված։

The post Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում անվտանգության հաստատումը appeared first on CIVILNET.

Leave a comment