Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանությունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը. Ադրբեջանի Ա

Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանությունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է կայացրել Իրանից դիվանագիտական անձնակազմի ամբողջական տարհանման մասին։

«Այս գործընթացը վերաբերում է ինչպես Թեհրանի դեսպանատանը, այնպես էլ Թավրիզի հյուպատոսությանը։ Ներկայումս այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- նշել է Բայրամովը։

www.pastinfo.am

Leave a comment