Իրանը նախատեսում է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողություններում ժամանակակից հրթիռներ կիրառել, հաղորդում է Fars-ը՝ հղում կատարելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրին։
«Նոր սերնդի հրթիռներն արդեն ճանապարհին են։ Սպասվում է, որ առաջիկա օրերին օրակարգ կմտնի հարձակումների նոր մոտեցման հարցը»,- նշել է լրատվամիջոցը։
Իրանը մինչ այժմ հիմնականում օգտագործել է 2012-2014 թվականներին արտադրված հրթիռներ։