Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 1332-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրել է ավերածությունների և քաղաքացիական զոհերի։ Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։