Aeroflot Open․ Հայկ Մարտիրոսյանը գրավել է չորրորդ տեղը

Մոսկվայում ավարտվել է Aeroflot Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից մրցանակակիրների շարքում են Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը, որոնք վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 4-րդ և 13-րդ տեղերը:

ՖԻԴԵ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Դավիթ Պառավյանը և Ռուդիկ Մակարյանը նույնպես վաստակել են 6.5 միավոր և տեղ գտել լավագույն եռյակում։

Մրցաշարի հաղթող է դարձել ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը հավաքել է 5.5 միավոր և գրանցել լավագույն արդյունքը 2300-2399 վարկանիշ ունեցող շախմատիստների պայքարում:

Leave a comment