2 օրում Հայաստանի գրեթե 200 քաղաքացի վերադարձել է ԱՄԷ-ից. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260306/2-orum-hajastani-grete-200-qaghaqaci-veradardzel-e-ame-ic-agn-99550200.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26295188_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7fc337c48a8aa5d6b9e6f8d2f711ceaa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մասկատ, օման, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), չվերթ

մասկատ, օման, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), չվերթ

Բաժանորդագրվել

Եվս մեկ չվերթ այս պահին է իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. 2 օրում ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է Հայաստանի գրեթե 200 քաղաքացի, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

«Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ»,-հայտնել է ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը:

Նա հավելել է, որ այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ ևս 45 քաղաքացու վերադարձ:

Այս օրերին Օմանի մայրաքաղաք Մասկատից (ուր ցամաքային ճանապարհով տեղափոխվում են ԱՄԷ-ից վերադառնալ ցանկացողները-խմբ.) մի քանի առևտրային թռիչքներ են եղել։ Տոմսերի արժեքը ամբողջությամբ վճարվում է քաղաքացիների կողմից (այն գերազանցում է 1 հազար եվրոն):

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը:

Leave a comment