Գավառ քաղաքում կանցկացվի «Թատերական երկամսյակ» մշակութային նախագիծը – Azat TV

ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ մարտ-ապրիլ ամիսներին Գավառ քաղաքում կանցկացվի «Թատերական երկամսյակ» մշակութային նախագիծը։

Ծրագրի նպատակն է ակտիվացնել մարզի մշակութային կյանքը, խթանել մայրաքաղաքի և մարզերի թատերական համագործակցությունը և Գեղարքունիքի մարզի հանդիսատեսին հնարավորություն տալ ծանոթանալու երևանյան թատրոնների կարևոր բեմադրություններին։

«Թատերական երկամսյակ» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի մի շարք հայտնի թատրոններ հյուրախաղերով ելույթ կունենան Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։

«Թատերական երկամսյակ»-ի ծրագիրը տես՝ այստեղ։

Leave a comment