ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է թիվ 1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների ընթացակարգը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ զորահավաք հայտարարվելիս Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստության։ Միաժամանակ, սկսվում է պահեստազորի անձնակազմի զորակոչը։
Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ապահովել բանակի օպերատիվ պատրաստվածությունը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը։
—00—ԼԱ