Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը գերագույն առաջնորդի ներկայացման ծրագիր է մշակել

https://arm.sputniknews.ru/20260306/irani-zhamanakavvor-karavarman-khvorhurdy-geragujn-arajnvordi-nerkajacman-tsragir-e-mshakel-99546682.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99359775_29:0:772:557_1920x0_80_0_0_dd357f4e6875ae5eebeba8ebae9bf81e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, այաթոլլա ալի խամենեի

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, այաթոլլա ալի խամենեի

Բաժանորդագրվել

Ժողովի անցկացման և նոր գերագույն առաջնորդի ներկայացման ժամկետները չեն նշվում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը փորձագետների խորհրդի ժողով անցկացնելու և չորրորդ նիստի ընթացքում գերագույն առաջնորդին ներկայացնելու ծրագիր է մշակել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Փորձագետների խորհրդի ժողով անցկացնելու և ապագա գերագույն առաջնորդին ներկայացնելու ծրագիր է մշակվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ժողովի և նոր գերագույն առաջնորդի ներկայացման ժամկետները չեն նշվում։

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով իրանական աղբյուրներին, հաղորդել էր, որ Իրանը հետաձգել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը անվտանգության նկատառումներից ելնելով։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ իսրայելական բանակի կողմից «վերացման անվերապահ թիրախ» կդառնա։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment