Ակտիվ հանգստի սիրահարների համար․ նոր ապահովագրություն «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ից և Մայլեռից

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ընկերությունը, Մայլեռ լեռնադահուկային համալիրի հետ համատեղ, ներկայացնում է «REGO–Myler» դժբախտ պատահարներից ապահովագրությունը։

Ծրագիրը ստեղծվել է հատուկ այն անձանց համար, ովքեր սիրում են շարժումը, արագությունը և լրացնում են ադրենալինի պակասը լեռներում։

«REGO–Myler» ապահովագրությունը հնարավորություն է տալիս վայելել ձմեռային արկածները՝ միաժամանակ ունենալով ֆինանսական պաշտպանություն անցանկալի իրավիճակների դեպքում։

Ապահովագրական պայմանագիրը գործում է «Մայլեռ» լեռնադահուկային համալիրի տարածքում և հասանելի է օրական ընդամենը 1000 դրամով։

Մանրամասներին ծանոթանալու կամ «REGO–Myler» ապահովագրություն ձեռք բերելու համար անցե՛ք հղումով՝  https://online.regoinsurance.am/pam?lang=am

Leave a comment