https://arm.sputniknews.ru/20260306/irann-atsnervov-harvats-e-hascrel-israjeli-ramat-davit-aviabazajin-ev-quvejtum-amn-bazajin-99544016.html
Իրանն ԱԹՍ–ներով հարված է հասցրել Իսրայելի Ռամաթ Դավիթ ավիաբազային և Քուվեյթում ԱՄՆ բազային
Իրանն ԱԹՍ–ներով հարված է հասցրել Իսրայելի Ռամաթ Դավիթ ավիաբազային և Քուվեյթում ԱՄՆ բազային
Sputnik Արմենիա
Իրանի ռազմածովային ուժերը անօդաչուներով հարված են հասցրել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։ 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T10:04+0400
2026-03-06T10:04+0400
2026-03-06T10:04+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ավիահարված
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98943152_0:0:1557:876_1920x0_80_0_0_ae1bf2f8888ec4b3ac3e4783b2fb7ce8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանն անօդաչուներով հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիթ ավիաբազային և Մերոն բազայի ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության ՀՕՊ ուժերի շտաբը։Նշվում է, որ Իրանի ռազմածովային ուժերն անօդաչուներով հարված են հասցրել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։Միևնույն ժամանակ Իրանի Խաթամ ալ Անբիա ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հարվածներն առաջիկա օրերին ավելի ուժեղ և լայնածավալ կդառնան։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98943152_98:0:1266:876_1920x0_80_0_0_99476897fc7bd5f4fe28dbf4b7149427.jpg.webp
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ավիահարված
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ավիահարված
Իրանի ռազմածովային ուժերը անօդաչուներով հարված են հասցրել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանն անօդաչուներով հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիթ ավիաբազային և Մերոն բազայի ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության ՀՕՊ ուժերի շտաբը։
Նշվում է, որ Իրանի ռազմածովային ուժերն անօդաչուներով հարված են հասցրել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։
Միևնույն ժամանակ Իրանի Խաթամ ալ Անբիա ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հարվածներն առաջիկա օրերին ավելի ուժեղ և լայնածավալ կդառնան։