Մխիթար Հայրապետյանի հոդվածը հրապարակվել է Forbes-ում

Մխիթար Հայրապետյանի հոդվածը հրապարակվել է Forbes-ում

Forbes հեղինակավոր ամսագրում հրապարակվել է իմ հերթական հոդվածը՝ «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան՝ զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով, հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

 

«Հոդվածում անդրադարձել եմ Հայաստանի ջանքերին՝ ուղղված կիբեռանվտանգության ազգային համապարփակ ճարտարապետության ձևավորմանը՝ համադրելով օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը և թվային ենթակառուցվածքները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու թվային վստահությունը և խթանելու նորարարության զարգացումը։

 

Թվային տնտեսությունների ընդլայնմանը զուգընթաց՝ վստահությունն ու դիմակայունությունը դառնում են վճռորոշ մրցակցային առավելություններ զարգացող տեխնոլոգիական կենտրոնների համար»,- գրել է նախարարը։

Leave a comment