Կատարից և ԱՄԷ-ից դեպի Հայաստան 5 չվերթ է չեղարկվել

https://arm.sputniknews.ru/20260305/kataric-ev-ame-ic-depi-hajastan-5-chvert-e-chegharkvel-99532073.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/04/87525134_180:0:1600:1065_1920x0_80_0_0_06ea5a6cf10ea444b6461951d98f25f5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«զվարթնոց» օդանավակայան, չվերթ, կատար, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

«զվարթնոց» օդանավակայան, չվերթ, կատար, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

Բաժանորդագրվել

Չվերթերի չեղարկումները կապված են Մերձավոր Արևելքում ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումների հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից չվերթերը, որոնք նախատեսված էին մարտի 6-ին, չեղարկվել են։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվերթերի առցանց-ցուցանակից։

Մասնավորապես չեղարկվել է 1 չվերթ Դոհայից (Qatar Airways), 4 չվերթ ԱՄԷ-ից՝ 2-ը Շարժայից (Air Arabia), մեկական չվերթեր էլ՝ Դուբայից (Flydubai) և Աբու Դաբիից (Air Arabia)։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս 12 ժամով երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը:

Բացի այդ, Սիրիայի իշխանությունները Հալեպի օդանավակայանից 3 օդային միջանցք են բացել Թուրքիայի և Միջերկրական ծովի ուղղությամբ: Երկրի օդային տարածքի մնացած մասն ու Դամասկոսի օդանավակայանը փակ են մինչև մարտի 7-ը:

Leave a comment