Ռուսաստանը և Ուկրաինան մեծ թվով գերիներ են փոխանակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժնևի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Ռուսաստանը մարտի 5-ին և 6-ին Ուկրաինայի հետ իրականացնելու է 500-ը 500-ի դիմաց ռազմագերիների փոխանակում։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Գլխավորն այն է, որ մերոնք վերադառնան»,- եզրափակել է նա։

Մարտի 5-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձրել է 200 ռուս զինծառայողի։ Երկրի զինված ուժերի ևս 200 անդամներ տեղափոխվել են Ուկրաինա։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։

Leave a comment