Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ արձակվեց. փաստաբան

Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ, ասել է փաստաբանը


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ։


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։


Հիշեցնենք, որ 2025թ.-ի դեկտեմբերի 4-ին Արշակ արքեպիսկոպոսը ձերբակալվել էր ԱԱԾ–ի կողմից։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: 


Արքեպիսկոպոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով։


Ինչպես ավելի վաղ հայտնել է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը, Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018թ.-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:


 


Leave a comment