Ստեր, գաղտնիքներ, կրքեր ու… դիակ. ինչ կատարվեց «Սենյակ համար 13»-ում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սուտը ծնում է նոր սուտ, մեկ սխալը՝ տասը նոր աղետ, իսկ իրավիճակը փրկելու յուրաքանչյուր փորձ՝ ավելի մեծ աղմուկ։
Քաղաքական գործիչ Չոփուրյանը հյուրանոցի թիվ 13 սենյակում գաղտնի հանդիպում է սիրուհու հետ, ու հանկարծ հայտնաբերվում է դիակ: Ով է դիակը, ինչու և ինչպես է իրենց սենյակում հայտնվել, և ինչ անել դրա հետ՝ կարևորը աղմուկ չբարձրացնելով:
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Սենյակ համար 13» դետեկտիվ կատակերգության պրեմիերան:
Ներկայացման ռեժիսորը Գարիկ Միրզոյանն է, դերերում են Մակար Գալստյանը, Գուրգեն Սարգսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սաթենիկ Հազարյանը, Գարիկ Սեփխանյանը, Արեն Սաֆարյանը, Խաչիկ Դարբինյանը, Նարինե Հունանյանը, Գարիկ Միրզոյանը:
Ինչպես ներկայացման ստեղծողներն էին խոստացել, հանդիսատեսը բեմում տեսավ արագ երկխոսություններ, անսպասելի շրջադարձեր, խելահեղ իրավիճակներ և իհարկե ծիծաղ՝ առանց դադարների: