Ստեր, գաղտնիքներ, կրքեր ու… դիակ. ինչ կատարվեց «Սենյակ համար 13»-ում

Ստեր, գաղտնիքներ, կրքեր ու… դիակ. ինչ կատարվեց «Սենյակ համար 13»-ում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սուտը ծնում է նոր սուտ, մեկ սխալը՝ տասը նոր աղետ, իսկ իրավիճակը փրկելու յուրաքանչյուր փորձ՝ ավելի մեծ աղմուկ։


Քաղաքական գործիչ Չոփուրյանը հյուրանոցի թիվ  13 սենյակում գաղտնի հանդիպում է սիրուհու հետ, ու հանկարծ հայտնաբերվում է դիակ:  Ով է դիակը, ինչու և ինչպես է իրենց սենյակում հայտնվել, և ինչ անել դրա  հետ՝ կարևորը աղմուկ չբարձրացնելով:

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Սենյակ համար 13» դետեկտիվ կատակերգության պրեմիերան:

Ներկայացման ռեժիսորը Գարիկ Միրզոյանն է,  դերերում են Մակար Գալստյանը, Գուրգեն Սարգսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սաթենիկ Հազարյանը, Գարիկ Սեփխանյանը, Արեն Սաֆարյանը, Խաչիկ Դարբինյանը, Նարինե Հունանյանը, Գարիկ Միրզոյանը: 

Ինչպես ներկայացման ստեղծողներն էին  խոստացել, հանդիսատեսը բեմում տեսավ  արագ երկխոսություններ, անսպասելի շրջադարձեր, խելահեղ իրավիճակներ և իհարկե ծիծաղ՝ առանց դադարների: 

Leave a comment