Փաստերով ապացուցեք, որ քայլ առ քայլ չեք ապահովում ադրբեջանական զորքերի ամրացումը ՀՀ սուվերեն տարածքում. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Մուտիտների», ստերի, զրպարտանքների հարցերով մասնագիտացած «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մեկ օր է՝ որևէ ձևով չեն կարողանում փաստական պատասխան տալ Արման Թաթոյանի կողմից՝ Վարդենիսի ու Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ներխուժման թեմայով հրապարակումներին։

Մարդը կոնկրետ նկարներով, փաստերով ցույց է տվել։ Դուք էլ տարեք, ցույց տվեք, որ խաբում է, եթե դա այդպես է։ Սուտը կարելի է արագ հերքել, եթե դա իրապես սուտ է։

Ոչ մի ՀՀ քաղաքացի, անկախ իր քաղաքական հայացքներից, չի կարող նորմալ համարել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, առավել ևս՝ երբ հռչակում եք, իբր գնում եք խաղաղության։ Կամ չհռչակեք էլ՝ դա նորմալ չէ։ Դե փաստերով ապացուցեք, որ ինքնիշխանության, անկախության և այլ սիրուն բառերի ներքո քայլ առ քայլ չեք ապահովում ադրբեջանական զորքերի ամրացումը ՀՀ սուվերեն տարածքում։ Թե՞ մենակ խաբելու ու գցելու հարցում եք վարպետ։

Եթե Թաթոյանը ստում է, ապացուցեք։ Դեռևս դաշտում առկա են նրա ներկայացրած ապացույցները։ Դրանց հակափաստարկ այս պահին չկա։ Եթե կա, ՀՀ քաղաքացին դա պետք է տեսնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment