ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում դիզվառելիք և պարարտանյութեր

Քաղաքականություն

05.03.2026 | 10:46

Այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում 1984 տոննա դիզելային վառելիք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միաժամանակ, առաքվում է նաև 135 տոննա պարարտանյութ։

Ավելի քան երեք տասնամյակ դադարից հետո 2025 թվականի դեկտեմբերի 19-ին առաջին անգամ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ժամանեց վառելիքով առաջին գնացքը՝ 1218 տոննա A95 տեսակի բենզինով։ 2026-ի հունվարի սկզբին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:

Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով՝ միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2,403,600 դոլարի բենզին և դիզվառելիք է ներկրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment