Թրամփի սպառնալիքներից հետո Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ․ Լևիթ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսպանիայի հետ առևտուրը դադարեցնելու սպառնալիքներից հետո Մադրիդը համաձայնել է համագործակցել ԱՄՆ զինված ուժերի հետ Իրանի դեմ ռազմական գործողություններում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։


«Ինչ վերաբերում է Իսպանիային, կարծում եմ՝ նրանք  հստակ լսեցին նախագահի ուղերձը, և, ինչպես ես հասկանում եմ, վերջին ժամերին նրանք համաձայնել են համագործակցել ԱՄՆ զինված ուժերի հետ»,- ասել է Լևիթը ճեպազրույցի ժամանակ։


Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր խզել Իսպանիայի հետ առևտրային համաձայնագրերը՝ Մադրիդի կողմից Իրանի դեմ ամերիկյան գործողության համար Ռոտա և Մորոն ռազմական բազաները տրամադրելու մերժումից հետո։

Դիտումների քանակ1

Leave a comment