«Իրանը այլ ելք չուներ». Փեզեշքիանը դիմել է հարևան երկրների առաջնորդներին

Քաղաքականություն

04.03.2026 | 23:31

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է Մերձավոր Արևելքի արաբական երկրներին և հայտարարել, որ Իրանը «այլ ելք չուներ», քան պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին:

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին հարվածներ հասցնելուց հետո, Թեհրանը պատասխանեց հարևան երկների ուղղությամբ հարյուրավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:

Հարվածներ են հասցվել նաև ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև Պարսից ծոցի պետություններում՝ ներառյալ Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում և Օմանում քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներին։

X սոցիալական ցանցում տեղադրված գրառման մեջ Փեզեշքիանը հարևան երկրներին ասել է, որ Իրանը ձգտում էր խուսափել պատերազմից ՝ հույս ունենալով նրանց օգնության վրա:

Սակայն, հավելել է՝ ԱՄՆ-ի ևԻսրայելի հարձակումները Իրանին «այլ ելք չեն թողել, քան պաշտպանվել»:

Իրանի նախագահն ընդգծել է, որ հարգում է հարևան պետությունների ինքնիշխանությունը և կարծում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի հենց տարածաշրջանի երկրների կողմից:

Leave a comment