Պետք է պատրաստ լինեն գործել արտակարգ պայմաններում. Բադալյանը` ընդդիմության միավորման մասին

https://arm.sputniknews.ru/20261105/petq-e-patrast-linen-gvortsel-artakarg-pajmannerum-badaljany-ynddimutjan-miavvorman-masin-108986372.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108938365_185:0:1142:718_1920x0_80_0_0_5e5202e5960ccbdbdfe78534ca78655e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընդդիմություն, հայաստան, նիկոլ փաշինյան, հակոբ բադալյան, սահմանադրություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր

ընդդիմություն, հայաստան, նիկոլ փաշինյան, հակոբ բադալյան, սահմանադրություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր

Բաժանորդագրվել

Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ հայտարարությանը միացած որոշ ուժերի առաջնորդների` անազատության մեջ լինելու փաստը իր բացասական ազդեցությունը կթողնի կազմակերպչական աշխատանքների վրա։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ընդդիմության ջանքերի մեկտեղումը ողջունելի է, իսկ հաջողությունը կախված է նրանից, թե որքանով ընդդիմադիր ուժերը պատրաստ կլինեն մարտահրավերներին ու արտակարգ պայմաններում աշխատելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր ուժերի` համազգային համախմբման մասին հայտարարությունը։
Նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում է անցկացրել ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», « ազգային ինքնության և Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։

Հակոբ Բադալյանը նկատում է, որ հայտարարությունից հետո դեռևս անհայտ է մնում ընդդիմադիր միավորման աշխատանքի ձևաչափը։

«Առայժմ կատարվել է առաջին, շատ կարևոր քայլը` ձևակերպվել են նպատակները և դրանց կատարման ուղղությամբ ջանքերը միավորելու պատրաստակամությունը։ Բայց գլխավորը, իհարկե, լինելու է այն, թե ինչպիսի աշխատանք է կատարվելու, ինչ բովանդակությամբ ու ինչ կառուցվածքով, և որքանով է այն վերածվելու համակարգային պրոցեսի»,– նշեց Բադալյանը` հավելելով, որ միայն այդ պարամետրերով հնարավոր կլինի չափել տեղի ունեցող գործընթացի արդյունավետությունը։

Հայտարարությանը միացած որոշ ուժերի առաջնորդների` անազատության մեջ լինելու փաստը, նրա կարծիքով, իր բացասական ազդեցությունը կթողնի կազմակերպչական աշխատանքների վրա։ Մյուս կողմից` քաղաքական գործընթացներում ներգրավված ուժերը պետք է պատրաստ լինեն աշխատել արտակարգ պայմաններում։

«Այդ ուժերի շրջանակում ու դրանից դուրս, իհարկե, կան գործիչներ, որոնք կարող են բավականին արդյունավետ աշխատանք կազմակերպել` թե՛ մտավոր` ուղեղային գրոհի իմաստով, թե՛ բուն ֆունկցիոնալության իմաստով։ Այնպես որ, դարձյալ պետք է արձանագրենք, որ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե ընդդիմությունը որքանով է պատրաստ այն բոլոր մարտահրավերներին, որոնք, ցավոք, ՀՀ–ում վաղուց արդեն զարմանալի կամ անսպասելի չեն»,– նշեց Բադալյանը։

Վերլուծաբանի համոզմամբ` հաջողության կարևոր գրավական է նաև տարբեր պատկերացումներ ուզենալով հանդերձ ընդհանուր առաջնահերթություններ ձևակերպելը և, դեկլարատիվ հայտարարություններից դուրս, իսկապես գործունակ քաղաքական գործընթաց առաջ տանելը։

Նրա գնահատմամբ` ընդդիմությունն այսօր չունի այլընտրանք, քան փորձել այդ միջավայրում քաղաքական իրավիճակը փոխելու լուծումներ գտնել։ Ավելին` առաջին քայլը, նրա համոզմամբ, արդեն արված է, և դրա մասին են վկայում հունիսի 7-ի ընտրությունները։

«Վերջին հաշվով հունիսի 7–ի խորհրդարանական ընտրության արդյունքը քաղաքական իրավիճակի փոփոխություն է։ Այլ հարց է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի սպասումները շատ ավելի օպերատիվ ու փաթեթային են։ Բայց գետնի վրա մենք տեսնում ենք քաղաքական իրավիճակի փոփոխություն, և ընդդիմությունը պետք է պարզապես շարունակի աշխատել այդ փոփոխության ընդլայնման ուղղությամբ»,– ասաց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ընդդիմադիրների հավաքից հետո կառավարության ծրագրերը չեն փոխվել, և իրենք փորձելու են ստանալ հարցի պատասխանը՝ եթե Սահմանադրությունը փոխվի, երաշխիք կա՞, որ Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիրը։

«Միասնության թևերը» պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին

Leave a comment