Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նրան բողոք է ներկայացվել

Քաղաքականություն

04.03.2026 | 21:43

Թուրքիան երկրում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեին կանչել է երկրի ԱԳՆ՝ բողոք և մտահոգություն հայտնելու Իրանից արձակված բալիստիկ հրթիռի հայտնաբերման կապակցությամբ, որը թռչում էր դեպի Թուրքիայի օդային տարածք։ Այս մասին հայտնել են դիվանագիտական ​​աղբյուրները, գրում Daily Sabah-ը։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի տնօրեն Բուրհանեթթին Դուրանը հայտարարություն է հրապարակել սոցիալական ցանցերում, որում նշել է, որ համապատասխան հաստատությունները հետևում են իրավիճակին և գործում են լիակատար համակարգված։ Դուրանը նշել է, որ Թուրքիան շարունակում է դիվանագիտական ​​ջանքեր գործադրել տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության խթանման ուղղությամբ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իրանական բալիստիկ հրթիռը, որը հատել էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքը և ուղևորվել դեպի Թուրքիայի տարածք, որսացել են Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment