ՌԴ-ն քննարկում է դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների պատճառով քննարկում է Եվրոպա բնական գազի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցը

Պուտինը ԵՄ շուկաներում տեղի ունեցողը անվանել է էներգետիկ շուկայում սխալ քաղաքականության արդյունք։

ԵՄ-ն էներգետիկ ոլորտում վարում է այնպիսի քաղաքականություն, որը ոչ մի կապ չունի Եվրոպայի ժողովուրդների շահերի հետ։

ՌԴ-ն միշտ եղել և մնում է էներգառեսուրսների հուսալի մատակարար բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի համար, հայտարարել է Պուտինը։

Leave a comment