4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. Հայաստանի հրաձգության հավաքականի արդյունքները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

4 ոսկի, 8 արծաթ, 1 բրոնզ. շնորհավորում եմ բոլորիս հրաձգության Եվրոպայի՝ Երեւանում ավարտված առաջնությունում Հայաստանի հավաքականի ցույց տված այս արդյունքի առիթով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ հայտնում է․

Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալն է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով մրցակցին 17:9 հաշվով` դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր:

Մինչ այս Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե և 8 արծաթե մեդալ:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment