Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում․ նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցչին


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին ու արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։


 


Ընդգծվել է Հայաստանում աշխատատեղերի ստեղծման և աշխատուշուկայի ակտիվացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը․ դիտարկվել է «Աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ինտեգրում» ծրագրի շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։ ՀԲ կողմից ներկայացվել է ծրագրով նախատեսվող գործողությունների շրջանակը՝ շեշտադրելով դրանց համապատասխանությունը ՀՀ ոլորտային առաջնահերթություններին։


 


Հանդիպման ընթացքում վերահաստատվել է Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և աշխատատեղերի ստեղծման օրակարգի առաջմղման հարցում։

Leave a comment