ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետևում կանգնած իրանական ստորաբաժանման ղեկավարը սպանվել է։
«Նախագահ Թրամփի դեմ մահափորձ կատարած ստորաբաժանման ղեկավարը հետապնդվել և սպանվել է։ Իրանը փորձել է սպանել նախագահ Թրամփին։ Եվ նախագահ Թրամփը վերջինն է ծիծաղել», – ասել է նա լրագրողներին։ Հեգսեթը չի նշել տվյալ անձի անունը, բայց ասել է, որ գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ մարտի 3-ին։
2024 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք էր առաջադրել մի իրանցի տղամարդու նկատմամբ՝ այդ ժամանակ նախագահի թեկնածուի կարգավիճակ ունեցող Թրամփի սպանության բացահայտված պլանի գործով: Պաշտոնական Թեհրանը հերքել էր դա։
The post ԱՄՆ բանակը հայտնել է Թրամփի դեմ մահափորձ ծրագրած իրանցի պաշտոնյային սպանելու մասին appeared first on CIVILNET.