ԱՄՆ բանակ հայտնել է Թրամփի դեմ մահափորձ ծրագրած իրանցի պաշտոնյային սպանելու մասին

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետևում կանգնած իրանական ստորաբաժանման ղեկավարը սպանվել է։

«Նախագահ Թրամփի դեմ մահափորձ կատարած ստորաբաժանման ղեկավարը հետապնդվել և սպանվել է։ Իրանը փորձել է սպանել նախագահ Թրամփին։ Եվ նախագահ Թրամփը վերջինն է ծիծաղել», – ասել է նա լրագրողներին։ Հեգսեթը չի նշել տվյալ անձի անունը, բայց ասել է, որ գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ մարտի 3-ին։

The post ԱՄՆ բանակ հայտնել է Թրամփի դեմ մահափորձ ծրագրած իրանցի պաշտոնյային սպանելու մասին appeared first on CIVILNET.

Leave a comment