Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամիս ժամկետով: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:


Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:


 

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է:


 

Դիտումների քանակ9

Leave a comment