«Լսեք Մխիթարյանի խորհուրդը»․ «Ինտերը» հայատառ գրառում է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական «Ինտերը» սոցիալական ցանցերում ևս մեկ հայատառ գրառում է կատարել։

«Լսեք Մխիթարյանի խորհուրդը։ Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութին կից գրել է «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 20 խաղի, դարձել 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտերը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից», որի հետ մրցելու է հաջորդ տուրում։

Leave a comment