Մարզիկները Դուբայը լքել չէին կարողանում ATP 500 մրցաշարի ավարտից հետո

Կարեն Խաչանովը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Անդրեյ Ռուբլյովը հեռացել են Արաբական Էմիրություններից: РИА «Новости»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացրել է ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի մայրը՝ Մարինա Մարյենկոն՝ տեղեկացնելով, որ թենիսիստները մեկնել են Օմանից։ Մարզիկները Դուբայը լքել չէին կարողանում ATP 500 մրցաշարի ավարտից հետո, քանի որ Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակի պատճառով Միացյալ Արաբական Էմիրությունների օդային տարածքը փակ է։

Ռուբլյովի մայրը տեղեկացրել է նաեւ, որ սպասում է Ստամբուլից որդու զանգին, որտեղից Անդրեյը, Խաչանովն ու Մեդվեդեւը պետք է թռչեն Լոս-Անջելես եւ Ինդիան-Ուելսում մարտի 4-ից 15-ը մասնակցեն Masters դասի մրցաշարին։

Բոլոր երեք թենիսիստներն էլ Ինդիան-Ուելսում պայքարը սկսելու են երկրորդ շրջանից։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment