Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը Իրաքի և Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Նշվում է, որ Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանում ընկած բեկորները պատկանում են թիրախը խոցած զինամթերքին. միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և փոխանցել երկրի պաշտոնական արձագանքը՝ կոչ անելով զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից։
Թուրքական կողմը հայտարարել է, որ պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր սահմանները և շարունակում է խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Թուրքիայի Հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանն իր հերթին հայտարարել է․
«Մեր երկրի և սիրելի ազգի անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Մեր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկվեն առանց վարանելու: Ցանկացած թշնամական գործողություն կստանա անհրաժեշտ պատասխան՝ միջազգային իրավունքի շրջանակներում»:
***
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Թուրքիայի տարածքում իրանական բալիստիկ հրթիռ է չեզոքացվել․ Անկարան Թեհրանին զգուշացրել է appeared first on CIVILNET.