Իսրայելը հայտարարել է իրանական Յակ-130 կործանիչ խոցելու մասին

Քաղաքականություն

04.03.2026 | 15:03

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի F-35I (Adir) ինքնաթիռը Թեհրանի երկնքում խոցել է իրանական ռազմաօդային ուժերի Յակ-130 կործանիչը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանակի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ F-35I-ն օդաչուով կործանիչ է խոցում

Յակ-130-ը ռուսական արտադրության կործանիչ է, որն օգտագործվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Լաոսի, Բելառուսի և Վիետնամի ռազմաօդային ուժերի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment