Իրանում սկսվել է գերագույն առաջնորդի ներկայացման գործընթացը, այդ մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Իրանական նույն աղբյուրի տվյալներով՝ առաջնորդի թեկնածունների հարցը հստակեցվել է։ Ըստ բարձրաստիճան հոգևորական Սեյյեդ Ահմադ Խաթամիի՝ հաշվի առնելով, որ այժմ պատերազմական իրավիճակ է, առաջին իսկ հարմար հնարավորության դեպքում նոր առաջնորդ կընտրվի։
«Մոտ ենք առաջնորդի ընտրությանը»,- վստահեցրել է նա։
Ընտրությունների պատասխանատու գլխավոր մարմինը Փորձագետների կամ բանիմացների խորհուրդն է, ինչպես նաև Սահմանադրության պահապանների խորհուրդը։ Պահապանների խորհրդի իրավասությունն է ստուգել թեկնածուների ընտրվելու իրավունքի օրինականությունը, իսկ Փորձագետների խորհուրդը, որը բաղկացած է 88 շիա իրավագետներից ու հոգևոր ներկայացուցիչներից, քվեարկության միջոցով ընտրում է նոր առաջնորդի։
Իրանում հեղափոխության առաջնորդի ընտրության հարցը հրամայական է դարձել փետրվարի 28-ից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ավիահարվածների հետևանքով սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Ըստ Իրանի Սահմանադրության 111-րդ հոդվածի՝ մինչև գերագույն առաջնորդի նոր ընտրությունը, երկրի կառավարումը ստանձնում են երկրի նախագահը, դատական իշխանության ղեկավարն ու Սահմանադրության պահապանների խորհրդի մեկ բարձրաստիճան հոգևորական։
The post Իրանում սկսվել է գերագույն առաջնորդի ներկայացման գործընթացը appeared first on CIVILNET.