Իրանի հայ համայնքը վնասներ չի կրել․ Մովսես Քեշիշյան

Հասարակություն

04.03.2026 | 14:26

Իրանում տիրող լարված իրավիճակի ֆոնին տեղի հայ համայնքը, ըստ նախնական տեղեկությունների, վնասներ չի կրել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

«Իրանի հայ համայնքը մինչ այս պահը վնասներ չի կրել։ Մեզ մոտ միջազգային ինտերնետն անջատված է, այս պահին ավելին խոսել չեմ կարողանա»,- ասաց Քեշիշյանը։

Համացանցի սահմանափակումների պատճառով տեղեկատվության փոխանակումն Իրանում գտնվողների հետ խիստ դժվարացել է։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսեցին հարվածներ հասցնել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ Հարվածների հենց առաջին օրը սպանվեցին հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, նաև՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելում հայտարարվել է արտակարգ դրություն։

Անի Թամրազյան

Leave a comment