Քիչ առաջ ԱԺ-ում ամփոփվեցին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները։
Քվեարկությանը մասնակցել է 64 պատգամավոր։ Ձայների՝ 64 «կողմ», 0 «դեմ» հարաբերակցությամբ Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանիկ Օհանյանի թեկնածությունն առաջադրել էր ՔՊ խմբակցությունը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)